National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.03.2005
ԱԺ նախագահը եւ Եվրամիության դեսպանները կարեւորել են ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական իրականացումը

Մարտի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Եվրամիության անդամ երկրների` Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անրի Կյունիին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան  Հայկե Փայչին, Իտալիայի Հանրապետության դեսպան Մարկո Կլեմենտեին, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսիային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Թորդա Էբոտ-Ուոթին, Լեհաստանի Հանրապետության դեսպան Թոմաշ Նոութին, Հունաստանի Հանրապետության դեսպան Անտոնիոս Վլավիանոսին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ դեսպան Թորբեն Հոլցեն եւ ԵՄ երեւանյան գրասենյակի ղեկավար Ալեքսիս Լոյբերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին առնչվող խնդիրներ, մասնավորապես հանգամանալից անդրադարձ կատարվեց սահմանադրական եւ ընտրական բարեփոխումներին,  «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքին: ԵՄ դեսպանները մատնանշեցին բարեփոփումների անցկացման եւ ԵԽԽՎ պարտավորությունների կատարման կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս կարեւորեց եւ վերահաստատեց միջազգային կառույցների եւ փորձագետների հետ բարեփոխումները շարունակելու պատրաստակամությունը`  ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ հաստատված ժամանակացույցին համապատասխան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am